ԽՈՐԱՄԱՆԿ ԲՈՒՐԱՏԻՆՈՆ

ԽՈՐԱՄԱՆԿ ԲՈՒՐԱՏԻՆՈՆ

Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում եւ

7
օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը եւ շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենեւին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ եւ ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց եւ նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց եւ փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով եւ մեխեց։ Ահա եւ պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,

8
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առեւտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ եւ կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն եւ աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր եւ հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաեւ չորս ավտոմեքենա եւ երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա եւ Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երեւակայությունը
սպառվեց։ Որեւէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները եւ կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա եւ տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած եւ կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բեւեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել եւ հասել Հարավային բեւեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց եւ ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։

9
Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում եւ
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։
Առաջին ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագահ
էր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի
կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ
նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա
այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին
նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով
կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ
կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում
Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն
երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր,
ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։
Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից…
Դա շատ մեծ տոնակատարություն էր։
Երկրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ որքան հարստանում էր,
այնքան ավելի ագահ էր դառնում։ Հուշարարը, որ գիշեր-ցերեկ աշխատում էր՝ նորանոր ստեր
հորինելով, վաղուց խնդրում էր տիրոջը, որ աշխատավարձը բարձրացնի, բայց Բուրատինոն
ամեն անգամ մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար։

10
– Լավ ես սովորել՝ հավելավճար պահանջել, իսկ երեկ ինձ հազիվ մի երեքսոլդոյանոց սուտ
տվեցիր՝ քիթս ընդամենը տասներկու միլիմետր էր աճել։ Այսպիսի կտորից ատամմաքրիչ էլ չես
սարքի։
– Ես ընտանիք ունեմ,- բացատրում էր հուշարարը,- իսկ կարտոֆիլը թանկացել է։
– Բայց բլիթներն էժանացել են։ Ինչո՞ւ չես ուզում կարտոֆիլի փոխարեն բլիթ գնել։
Ի վերջո հուշարարը սկսեց ատել տիրոջը եւ որոշեց վրեժ լուծել։
– Ես նրան ցույց կտամ,- սպառնաց նա՝ նոր ստեր գրի առնելով թերթիկների վրա։
Մի անգամ թերթիկներից մեկի վրա նա ակամա գրեց. «Պինոքիոյի արկածների» հեղինակը
Կառլո Կոլոդին է, իսկ «Ոսկե բանալին» գրել է Ալեքսեյ Տոլստոյը»։ Այդ թերթիկն ընկավ ստերով
թերթիկների մեջ։ Իսկ Բուրատինոն, որ ամբողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, մտածեց, որ
սա էլ մյուսների նման հուշարարի հորինած ստերից է, մտքում պահեց այն, որ պետք եղած
դեպքում ասի։
Հենց այսպես պատահեց, որ նա կյանքում առաջին անգամ, ակամայից ճշմարտություն
ասաց։ Բայց հենց այդ պահին այն փայտակտորները, որ հայտնվել էին նրա ստերի արդյունքում,
փոշի ու թեփ դարձան, անհետացավ նաեւ նրա ողջ հարստությունը, ոնց որ ջուրը քշի-տանի։
Բուրատինոն նորից դարձավ աղքատ, հայտնվեց իր հին տանը, որտեղ նույնիսկ աթոռ չկար,
անգամ մի թաշկինակ, որով նա կարողանար արցունքները սրբել։
Երրորդ ավարտ

Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառ-
նար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենա-
գետ մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ

խոսեր։
– Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ

բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնա-
տունն է։

– Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։

– Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյն-
պես ձերը չեն։

– Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
– Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…

11
Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը,
ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն
կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
– Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
– Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք
տալ քթիս։
– Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց,
փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ եւ քշեց-տարավ ամեն ինչ, նաեւ խորհրդավոր մարդուն։
Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ
անգամ չուներ։

Թեստային աշխատանք 3

1) Ո՞ր թիվն է համապատասխանում 3հազ․+9տ․կարգային գումարելիների գումարին։

  • 39
  • 3090
  • 3009
  • 3900

2) Նշվածներից  ո՞րը թվի գրության կարգային  միավոր չէ։

  • 1
  • 10
  • 10000
  • 200

3) Երկու թվերի գումարը 26-ով մեծ է երկրորդ թվից։ Ո՞րն է առաջին թիվը։

  • 13
  • 26
  • 52
  • 0

4) Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

  • 15
  • 240
  • 24
  • 30

5) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․       20դմ320սմ > 20դմ *50սմ։

  • 2
  • 8
  • 3
  • 5

6)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։

Կմեծանա 20-ով

2) Կմեծանա 10-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

7)Քանի՞ անգամ է 45 և 15 թվերի արտադրյալը մեծ 15-ից։

  • 30
  • 3
  • 60
  • 45

8) Քանի՞ րոպե է 2/5 ժամը։

  • 150
  • 24
  • 25
  • 35

9) Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։

  • 5-ով
  • 5000-ով
  • 500-ով
  • 50-ով

10)5կմ7մ3դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։

50073

573

5073

5703

11)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 20, 40, 410, 670, 800

2) 260, 240, 540, 100, 80

3) 468, 448, 321, 101, 115

4) 365, 118, 99, 79, 0

12) Հաշվիր 12սմ8մմ+5սմ6մմ   արտահայտության արժեքը։
18սմ14մմ

13) Աշոտը   ունի  3 անգամ ավելի դրամ    քան Արմենը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի Աշոտը, իմանալով, որ նրանք միասին ունեն  4800դրամ։
14400

14)Տուփում  կան  10 կարմիր, 7 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։
17

15)Հավասարակողմ եռանկյան պարագիծը  27 դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
9

16)Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր  քառակուսու կողմը։
8

17)Հաշվիր 4200։(241-a:8)+479 արտահայտության արժեքը` իմնալով, որ  a=328
500

Թեստային աշխատանք 2

1) Յոթ հազար վեց թիվը թվանշաններով գրվում է.

1)706

2) 7600

3) 7060

4) 7006

5) 6007

2) Ո՞ր շարքում գրված բոլոր թվերն են բաժանվում և՛ 5-ի, և՛ 2-ի:

1) 155, 375, 415, 785

2) 112, 764, 758, 980

3) 765, 445, 585, 600

4) 160, 220, 200, 800

5) 325, 610, 190, 80

3) Գումարելիներից մեկը փոքրացրել են 9-ով, իսկ մյուսը թողել են նունը: Ինչպե՞ս կփոխվի գումարը:

1)կմեծանա 9-ով

2) կմեծանա 9 անգամ

3) կփոքրանա 9-ով

4) կփոքրանա 9 անգամ

5) կմնա նույնը:

4) Ֆիլմի տևողությունը 35 րոպե է: Նրա ցուցադրումը սկսվեց ժամը 13:50-ին: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրումը:

1) 14:00

2) 14:40

3) 14:15

4) 14:25

5) 14:30:

5)Տասը հազարին գումարեցին հազար հետո ստացվածին գումարեցին մեկ: Ստացված թվի գրության մեջ քանի՞ հատ 0 կլինի:

1)3

2) 4

3) 2

4) 1

5) ոչ մի հատ:

6) Ամենափոքր եռանիշ թվից 13-ով փոքր թիվն է.  

1)97

2) 87

3) 77

4) 113

5) 103

  7) 7/20  ցենտները կիլոգրամներով արտահայտած կլինի.

1)70

2) 350

3) 60

4) 35

5) 40:

8)3 ժ 46 րոպեն րոպեներով արտահայտած կլինի

1)216

2) 226

3) 236

4) 246

5) 300:

9)Քառակուսու պարագիծը 16 սմ է: Գտիր այդ քառակուսու մակերեսը:

1) 256 սմ քառ․

2) 32 սմ քառ․

3) 16 սմ քառ․

4) 40 սմ քառ․

5) 400 սմ քառ․

10)  Գծագրում   ներկված չէ պատկերի

Подпись отсутствует

1) 5/12 մասը

2) 4/12 մասը

3) 6/12 մասը

4) 7/12 մասը

5) 3/12 մասը:

11) Հաշվիր 78-ի եռապատիկի և 67-ի տարբերությունը:
78×3=234
234-67=168

12) Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է,   երկրորդ անդամը՝ 3, և սկսած երրորդ անդամից յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդ երկու անդամների գումարին: Գրիր այդ հաջորդականության հինգերորդ անդամը:
1, 3, 4, 7, 11, 18, 29, 47
11

13) Հաշվիր 3000 + 50 • (4900 : 7 — 698) արտահայտության արժեքը:
3600

14) Վեց պաղպաղակը  1800 դրամ արժեն: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 9 պաղպաղակի համար:
2700

15) Մանկապարտեզի խմբում եղած 10 հեծանիվներից երեքը երկակնանի են, իսկ մյուսները երեք ակնանի։  Բոլոր հեծանիվները միասին քանի՞ ակ ունեն:
27

16) Էքսկուրսիա մեկնող երկու խմբերում հավասար քանակով երեխաներ կային: Առաջին խմբից չորս երեխա տեղափոխվեց երկրորդ խումբ: Երկրորդ խմբում քանի՞ երեխա ավելի եղավ, քան առաջին խմբում:  
4

17) Պահեստում կար 500 կգ ալյուր: Դրանից 3-ական կիլոգրամ լցրեցին 80 հատ տոպրակների մեջ և տարան խանութ: Քանի՞ կիլոգրամ ալյուր մնաց պահեստում:
260

Օրինաչափություններ

1.Կռահելով օրինաչափությունը՝ գտի՛ր, թե դատարկ վանդակում ինչ թիվ պետք է լինի:
18

նկ

2.Միևնույն թվանշանների ու թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր անհրաժեշտ թիվը:

ա) Երեք 5-ով ստացի՛ր  5:
5-5+5=5

բ) Երեք 6-ով ստացի՛ր 6:
6-6+6=6

գ) Երեք 5-ով ստացի՛ր 4:
5/5=1
5-1=4

3. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր հաջորդ թիվը:

4, 5, 8, 13, 20, 29

4. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր հաջորդ թիվը:

1, 3, 7, 13, 21

5. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

1, 4, 10, 22, 46

6. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

1, 4, 7, 10, 13, 16, 19, 22

7. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

244, 246, 248, 250, 252

8. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

1, 2, 3, 5, 8, 13, 21, 24,

9. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

3, 6, 12, 24, 48, 96, 192

10. Կռահելով օրինաչափությունը՝ գտիր  հաջորդ թիվը:

78, 71, 64, 57, 50, 43,

63. Выберите правильный вариант:

Это красивая… а) море; б) улица; в) городЭто плохой… а) фильм; б) книга; в) вино
Это высокое… а) дом; б) девушка; в) зданиеЭто интересный… а) экскурсия; б) человек; в) кино
Это дорогой… а) машина; б) костюм; в) кафеЭто хороший… а) женщина; б) фото; в) компьютер
Это тёплое… а) вода; б) пюре; в) вечерЭто чёрная… а) телефон; б) кошка; в) пианино
Это умная… а) режиссёр; б) собака; в) киноЭто молодой… а) юрист; б) дерево; в) спортсменка
Это маленький… а) рыба; б) яблоко; в) телевизорЭто дешёвое… а) ресторан; б) книга; б) кафе
Это цветное… а) словарь; б) фото; в) картинаЭто горячий… а) чай; б) какао; в) вода
Это холодная… а) море; б) вечер; в) водаЭто большая… а) площадь; б) парк; в) окно
Это старое… а) аудитория; б) пальто; в) альбомЭто глупая… а) фраза; б) юмор; в) предложение
Это вишнёвый… а) дерево; б) юбка; в) тортЭто коричневый… а) шкаф; б) ваза; в) пальто
Это низкий… а) здание; б) диван; в) ёлкаЭто жёлтое… а) сумка; б) такси; в) цвет
Это синее… а) тетрадь; б) зонт; в) небоЭто новый… а) комедия; б) район; в) слово
Это громкая… а) музыка; б) диск ; в) местоЭто тихий… а) сад; б) станция; в) время

66. Выберите правильный вариант:

Какое  небо? а) синяя; б) синее; в) синийКакой цветок? а) красный; б) красная; в) красное
Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрнаяКакой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
Какой дом? а) новый; б) новая; в) новоеКакое платье? а) белая; в) белое; в) белый
Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодоеКакая вода? а) голубое; б) голубой; в) голубая
Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрнаяКакая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтаяКакой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
Какое вино? а) красная; б) красный; в) красноеКакой день? а) добрый; б) добрая; в) доброе
Какое утро? а) серое; б) серый; в) сераяКакой стул? а) зелёный; б) зелёное; в) зелёная

67. Выберите правильный вариант:

Первое… а) воскресенье; б) день; в) книгаЧетвёртый… а) число; б) класс; в) чашка
Второй… а) здание; б) этаж; в) дверьДесятое… а) вопрос; б) дело; в) улица
Седьмая… а) номер; б) комната; в) окноТретий… а) ребёнок; б) число; в) страница
Третья… а) яблоко; б) сын; в) дочкаПервый… а) класс; б) слово; в) буква

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  • Բացատրի՛ր հետևյալ մտքերը

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-կգնամ այն ճամփով որով հին սերունդն է գնաել

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-Ոչ մեկ հոր դուրը չեկավ

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս-Քանի սաղ եմ կարող եմ խոսալ

  • Արձակ պատմի՛ր զրույցը։
  • Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։
  • Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։
  • Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
  • Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Homework

Ներկա                                                                                                          Անցյալ
is / are                                                                                                              was / were
Break                                                                                                              Broke
Buy                                                                                                              Bought
Come                                                                                                              Came
Cut                                                                                                              Cut
Cost                                                                                                              Cost  
Drink                                                                                                              Drank
Drive                                                                                                              Drove
Get                                                                                                              Got
Have                                                                                                              Had

 Make                                                                                                                   Made  

 Meet                                                                                                                    Met   

 Put                                                                                                                       Put  

Read                                                                                                                     Read  

Ride                                                                                                                      Rode  

Run                                                                                                                       Ran  

See                                                                                                                       Saw  

Sit                                                                                                                         Sat  

Swim       
                                                                                                             Swam
Take                                                                                                                      Took

Tell                                                                                                                         Told

Write                                                                                                                      Wrote     

Օրինաչափություն

Առաջադրանքներ

1․ Բացահայտի՛ր օրինաչափությունը և օրինաչափության կանոնը.

3, 6, 9, 12, 15

55, 50, 45, 40, 35,

1, 2, 4, 8, 16,

☐, △, ◯, ☐, △, ◯, ☐, △, ◯,

​20, 22, 26, 32, 40, 50

80, 78, 74, 68, 60, 52

7, 14, 21, 28

☐, △, ◯, ☐, △, ◯,​ ☐, △, ◯,​

​2․ Լրացրո՛ւ պնդումները և դրանք մեկնաբանի՛ր օրինակներով՝ գործածելով օրինաչափությունհաջորդումկրկնվումկրկնությունփոփոխվում բառերը.

  • ​Օրինաչափությունը ցույց է տալիս, թե ինչպես են տվյալները կրկնվում կամ փոփոխվում :
  • ​Կանոնը ցույց է տալիս, թե ինչպես են տվյալները հաջորդում միմյանց:
  • ​Օրինաչափությունը որոշ տվյալների, երևույթների կամ գործընթացների կրկնությունն է :

3․ Հետևելով օրինակին՝ բե՛ր օրինաչափության օրինակներ բնությունից և ներկայացրո՛ւ օրինաչափության կանոնը:

Օրինաչափություն՝ ծառերի կանոնավոր փոփոխությունը տարվա եղանակների հերթափոխության ընթացքում:
Երկրի պտտման հետևանքով ցերեկը միշտ հաջորդում է գիշերը, իսկ գիշերը՝ ցերեկին, և այս հերթականությունը կրկնվում է ամեն օր։

Կանոնը՝ գարնանը ծաղկում են, ամռանը պտուղ են տալիս, աշնանը տերևաթափ են լինում, իսկ ձմռանը հանգստանում են:
Գարունը հաջորդում է ձմռանը, ամառը՝ գարնանը, աշունը՝ ամռանը, և այս հերթը մշտապես կրկնվում է։

4․ Բացահայտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

ա) 4, 8, 12, 16, 20, 24, 28, 32, 36

բ) 11, 14, 17, 20, 23, 26, 29, 32, 35

գ) 7, 11, 15, 19, 23, 27, 31, 35, 39

դ) 10, 14, 18, 22, 26, 28, 32, 36, 40

5․ Տրված թվերից առաջ և հետո, ըստ օրինաչափության, ասա՛ 3-ական թիվ:

ա) 3128, 3238, 3348 , 3458, 3568, 3678, 3788, 3898, 4008

բ) 4250, 4049, 3848, 3647, 3446, 3245, 3044, 2843, 2642,

6․ Տրված թվերից առաջ և հետո, ըստ օրինաչափության, ասա՛ 3-ական թիվ:

ա) 7651, 7644, 7637, 7630, 7623, 7616, 7609, 7602, 7595,

բ) 7600, 7608, 7616, 7624, 7632, 7640, 7648, 7656, 7664

7․ Գրի՛ր 7 այնպիսի թվեր, որոնցից առաջինը 15-ն է, երկրորդը՝ 25-ը, իսկ մյուսներից յուրաքանչյուրը հավասար է իրեն նախորդող երկու թվերի գումարին:
15 + 25 = 40
25 + 40 = 65
40 + 65 = 105
65 + 105 = 170
105 + 170 = 27
Պատ․՝ 15, 25, 40, 65, 105, 170, 275

15, 25,

​8․Գրի՛ր 7 այնպիսի թվեր, որոնցից առաջինը 5-ն է, իսկ սկսած երկրորդից՝ յուրաքանչյուր թիվ իրեն նախորդող թվից մեծ է 5-ով:
5, 10, 15, 20, 25, 30, 35,

9․ Աճման կարգով գրի՛ր բոլոր այն եռանիշ թվերը, որոնց տասնավորը պատիկ է 7-ին, իսկ միավորի ու հարյուրավորի գումարը 12 է:
309, 379, 408, 478, 507, 577, 606, 676, 705, 775, 804, 874, 903, 973

10․ Թվերը դասավորիր աճման կարգով:

  1. ​1245, 44310, 2055, 228, 525, 1290, 6000006
    228, 525, 1245, 1290, 2055, 44310, 6000006
  2. ​7205, 84435, 284185185, 532235, 370505, 246255
    7205, 84435, 246255, 370505, 532235, 284185185,
  3. ​102345, 123450, 120345, 123405, 123040 
    102345, 120345, 123040, 123405, 123450

11․ Թվերը դասավորիր նվազման կարգով:

  1. ​124, 320, 6026, 428, 28, 720, 326, 3456526
    3456526, 6026, 720, 428, 326, 320, 124, 28,
  2. ​22300, 324, 1385, 354, 5306, 29302, 357, 5456364
    5456364, 22300, 5306, 1385, 357, 354, 324

12․ Անիի մտապահած թիվը եռանիշ կենտ թիվ է, որի միավորի ու տասնավորի գումարը 17 է: Եթե հարյուրավորը կրկնապատկենք, թիվը կմեծանա 300-ով: Ո՞ր թիվն է մտապահել Անին:
389

​13․ Ստեղծում ենք օրինաչափություններ:
2, 5, 8, 11, 14, …
4, 7, 10, __, __, __
1, 2, 4, 8, 16, …
3, 6, 12, __, __
121, 232, 343, 454, …
254, 465, 676, __, __
◯, ☐, △, ◯, ☐, △,
երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ․․․

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    սնուցած-սնուցել
    շյուղ-ճյուղ
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով, կարդա՛ ու դիտարկումներ արա:
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    Ծիծեռնակի բույնը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Ծիծեռնակ
  5. Բնութագրի՛ր ծիծեռնակին:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ։
  8. Ինչո՞ւ է բանաստեղծությունն այսպես վերնագրված:մմ
  9. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  10. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  11. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի՛ր ընդհանրությունները։